
Պեկինի ոստիկանությունը հայտարարել է, որ կձերբակալի բոլոր նրանց, ովքեր մոտ օրերս հայտնվեն մետրոյում՝ Հելոուինի զգեստներ հագած:
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ստիպված էին նման քայլի դիմել՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագորածակցության գագաթնաժողովի նախօրեին քաղաքում անվտանգության ապահովման նպատակով. տեղեկացնում է Reuters-ը:
Գործալակությունը մեջբերում է տեղական ոստիկանության հայտարարությունը, ըստ որի՝ «մետրոյի կայարաններում և վագոններում տարօրինակ զգեստներով անձանց հայտնվելը կարող է հանգեցնել մարդկանց զանգվածային կուտակումների և լուրջ խնդիրների պատճառ դառնալ»:
Չինաստանի իշխանությունները նախապաշարմունք են անվանում այնպիսի արևմտյան տոներ, ինչպիսիք են Հելոուինը, Ծննդյան տոներն ու Սուրբ Վալենտինի տոնը: Սակայն միջին դասի ներկայացուցիչները հաճույքով տոնում են դրանք: