
Այսօր երեկոյան աշխարհի մի շարք երկրներում կնշվի Հելոուինի տոնը: Այդ երեկո բազմաթիվ մարդիկ կրում են կախարդների, վամպիրների հագուստներ:
Արդեն մի քանի տարի է՝ տոնից անմասն չի մնացել նաև Հայաստանը, մասնավորապես՝ Երևանը:
Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտներ Յանան, Միլենան և Միկան քիչ առաջ շտապում էին Ազատության հրապարակ՝ նշելու տոնը:
Միլենան չար տիկնիկի կերպարն էր ընտրել, իսկ Յանան կրում էր կախարդի հանդերձանք: Նրանց ուսուցիչները հորդորել էին չմասնակցել այդ օտար տոնին, իսկ անգլերենի ուսուցիչն ասել էր, թե նրանք «գիժ» են: