ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Տամոժնի Գագոյի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել: Մեր տեղեկություններով՝ հենց նա է եղել Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ոչ պաշտոնական պատասխանատուն: Եւ, ինչպես արդեն հայտնի է, այնտեղ ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն կրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Ըստ լուրերի՝ Գագիկ Խաչատրյանն աշխատել է ԲՀԿ-ի համար, ինչն իմացել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ, բնականաբար, զայրացած է: Լուրեր են պտտվում, որ Խաչատրյանն առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ԲՀԿ-ի համար աշխատել. «Ինչ հարց տվեցիք, իրականությանը չի համապատասխանում, մարզպետի՛ն զանգահարեք, ճշտե՛ք: Բայց, որքան տեղյակ եմ, այնտեղ պարտություն չեն կրել, ու դա իմ իրավասության շրջանակներում չէ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ