Մարի լե Պենին քարկոծել են ուղղակի իմաստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենի վրա սուպերմարկետի մոտ քարեր են նետել: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Մի խումբ երիտասարդներ սպասելիս են եղել Լե Պենին խանութի մոտ՝ Լա-Սել-Սեն-Կլու քաղաքում: Նրանք տեղացիներից ճշտել են, որ դա իրոք Լե Պենն է, հետո, երբ նա մեքենա է նստել, քարեր են նետել մեքենայի վրա:

Ուղևորի տեղում նստած Լե Պենը չի տուժել, սակայն նրա մեքենան վնասվել է:

Ինչպես տեղեկացնում է The Local-ը, միջադեպը համարվում է քաղաքական ակտիվության արտահայտություն կամ խուլիգանություն: Չարագործներին ձերբակալել առայժմ չի հաջողվել:




Լրահոս