ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ այն մասին, որ թիվ 86 մանկապարտեզի վարիչ Մելանյա Մարտիրոսյանը նախաինֆարկտային ախտանիշներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, քանի որ Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի աշխատակիցները նրանից հաշիվ են պահանջել, թե ինչու է ՀՀԿ-ն պարտվել Հաղթանակ գյուղում: «Ժողովուրդ»-ը հենց հիվանդանոցում մանկապարտեզի մանկավարժ Անահիտ Յայլոյանից տեղեկացավ, որ, իսկապես, Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունից եկել էին ստուգման. «Մեր մանկապարտեզի պահակն իր ընտանիքի հետ միասին երկու ամիս է, ինչ ապրում է մանկապարտեզի շենքում, որովհետեւ պահակի կինն էլ, աղջիկն էլ աշխատում են մանկապարտեզում: Դա ստուգումների ընթացքում բացահայտվեց: Փաստորեն, վարիչն իրավունք չուներ թույլ տալ այդտեղ ապրել: Եւ նա էլ այդ լարվածությունից վատացավ»:




Լրահոս