ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, ինքնասպան է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ, մասնագիտությամբ ուռոլոգ 48-ամյա Արմեն Թումանյանը: Նա իր բնակարանում սավանով կախվել է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ գործով նյութեր են նախապատրաստվում, եւ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Նշենք, որ բժիշկը ամուսնացած էր եւ ուներ երկու երեխա: Նա ինքնասպանությունից առաջ մեկ շաբաթ աշխատանքի չի գնացել: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ լավ մասնագետ է եղել, նաեւ՝ գիտությունների թեկնածու: Նրա գործընկերները շատ զարմացած են կատարվածից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա վերջին շրջանում խմելու հետ սեր է ունեցել:




Լրահոս