«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ծանր իրավիճակում են հայտնվել իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ «ընտրատեղամասային կուրատորները»: Սրանք այն մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրին իրենց թաղում վստահել են ընտրական պրոցեսը՝ հավաքագրել ձայներ, հավաքել մարդկանց անձնագրերը, նրանց բաժանել ընտրակաշառք, տանել տեղամաս ու հետեւել քվեարկությանը: Նրանք տեղամասերում եղել են վստահված անձիք: Եւ հիմա, երբ պարզվել է, որ մի շարք ընտրատեղամասերում լուրջ անհամապատասխանություն կա բաժանված գումարի եւ դրա դիմաց ստացած ձայների միջեւ, հատկապես կուսակցությունները «կուրատորներից» պահանջում են հետ վերադարձնել գումարները՝ այլապես սպառնալով հաշվեհարդար տեսնել: Մեր աղբյուրները պատմում են, որ նման պրոցես սկսվել է Երեւանի բոլոր ընտրատարածքներում եւ հանրապետության խոշոր քաղաքներում: Արդյունքում՝ «կուրատորները» սկսել են կրկին այցելել մարդկանց բնակարաններ, հավաստիանալ՝ իրոք քվեարկել են, ինչպես հարկն է: Նրանցից ոմանք նույնիսկ սկսել են մարդկանցից հետ ուզել գումարները եւ հիմա զբաղված են դրամահավաքչությամբ:
ՀԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ