![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/zidan.jpeg)
Մարզական վճռաբեկ դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սանչեսի և երկրորդ մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը:
Զիդանն ու Սանչեսը կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև դատարանի Բողոքարկման կոմիտեի վերջնական որոշումը:
Նշենք, որ որակազրկման պատճառը համապատասխան մարզչական արտոնագրի բացակայությունն է: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Զիդանին որակազրկել է 3 ամսով: