
Ճապոնական Sony ընկերությունը Դուբայում կբացի իր նոր ներկայացուցչությունը՝ Xperia Z3 արտադրանքի համար: Այն կգտնվի 4 մ խորության վրա: Խանութի մուտքի մոտ հաճախորդներին կուղեկցեն հմուտ սուզորդները:
Նախագծի մանրամասները դեռ չեն նշվում, սակայն ընկերության փոխնախագահ Ռյուդիգեր Օդենբախը հայտարարել է, որ խանութը թույլ կտա այցելուներին հուզիչ և անմոռանալի տպավորություններ ունենալ, որոնք կընդգծեն Xperia-ի տարերքը նորարարությունների հանդեպ:
Դեռ հայտնի չէ թվային խանութի գտնվելու վայրը, սակայն նշվում է, որ այն կբացվի դեկտեմբերի 3-ին: