Մաքսիմ Հակոբյանը կրկնակի քիչ հարկ է վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը կրկնակի նվազեցրել է պետությանը վճարվող հարկերը: Այդ մասին Armlur.am-ը տեղեկացավ ՊԵԿ-ի հրապարակած 2014թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակից:

Նշենք, որ նա ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանի հայրն է:

Առաջին ինը ամիսների ընթացքում այս ընկերությունը վճարել է 12 մլրդ 782 մլն 431 հազար դրամ և խոշոր հարկատուների ցանկում գտնվում է 5-րդ հորիզոնականում: Որպես համեմատություն` նշենք, որ առաջին հորիզոնականում գտնվող «Գազպրոմ Արմենիա»-ն պետությանը վճարել է 30 մլրդ դրամ հարկ:

Առաջին հայացքից Մաքսիմ Հակոբյանի վճարած հարկերն այնքան էլ փոքր չեն երևում, սակայն պատկերն այլ է դառնում, երբ այն համեմատում ես անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նրա վճարած հարկերի հետ: 2014թ. առաջին ինը ամիսներին ընկերությունը պետությանը վճարել է 26 մլրդ դրամ և գտնվել առաջին հորիզոնականում: Այսինքն` նա վճարել է 12 մլրդ դրամով քիչ, քան անցյալ տարի:

Նման հետընթացի պատճառ կարող է լինել գունավոր մետաղների միջազգային շուկայում գների պերմանենտ նվազումը: Պատճառը կարող է լինել նաև արտադրության և արտահանման նվազումը:




Լրահոս