![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/e14ad03d872e58edf0dece3c5568c0f5.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդ-ի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ ակումբի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ մրցավեճին։
«Ֆալկաոն դեռ վերականգնվում է վնասվածքից։ Ռունիի հետ ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ Անտոնիո Վալենսիան նույնպես պատրաստ կլինի խաղին»,- նշել է վան Գալը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե Ռունին չի մասնակցի մանչեսթերյան դերբիին: