Ձվի արհեստական դեֆիցի՞տ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներով համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ որոշ քաղաքներում ձվի դեֆիցիտ կա: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել է, որ մի քանի ընկերություններ հայտ են ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ ձու ներկրելու թույլտվություն ստանալու համար: Ինչի համար ներկրողները մտադիր են արհեստական դեֆիցիտ ստեղծել:

Սակայն թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ մտահոգվելու կարիք չկա: Նրա պնդմամբ՝ ձվի մատակարարման խնդիր ունեն այն խանութները, որոնք հրաժարվում են պայմանագիր կնքել ձու արտադրող ընկերությունների հետ եւ պարբերաբար հայտնվում են ձու չունենալու խնդրի առաջ:




Լրահոս