ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի Վաշինգթոնի համալսարանի գիտնականներն առաջարկում են 3,5 հազ. դոլար վճարել եւ համաձայնել 3 ամիս միայն ֆասթֆուդի ուտեստներ ուտել: Գիտնականները պարզաբանել են, որ բոլոր կամավորները հարկադրված կլինեն երեք ամիս անց մասնակցել հետազոտությանն ու ամենակարեւորը` նրանք պետք է 5%-ով ավելի կշռեն, քան երեք ամիս առաջ: Հետազոտության նպատակն է պարզել, թե որ տեսակի ֆասթֆուդն է առավել բացասաբար ազդում մարդու օրգանիզմի վրա: Ինչպես նշել է գիտական խմբի ղեկավարը, իրենք նաեւ նպատակ են հետապնդում պարզել, թե ինչու են որոշ մարդիկ, արագ սննդի կետերում սնվելով, գիրանում, իսկ ոմանք` ոչ: Նշվում է, որ հետազոտությանը մասնակցելու համար կարող են հայտեր ներկայացնել 18-ից 65 տարեկան անձինք:
3 ԱՄԻՍ՝ ՖԱՍԹՖՈՒԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ