«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` hոկտեմբերի 26-ին Աջափնյակ վարչական շրջանի թաղամասերից մեկում ամուսինների վեճն ավարտվել է ամուսնու կողմից կնոջը` Քնարիկին, դանակահարելով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ամուսինները երեկոյան ուշ ժամի տանը վիճել են, իսկ երբ վեճը հասել է մարմնական վնասվածքներ պատճառելուն, կինը սկսել է հարեւաններին օգնության կանչել: Ի վերջո, հարեւանները զանգահարել են ոստիկանություն, եւ դեպքի վայր ժամանած ոստիկանները հոգացել են, որպեսզի կնոջը տեղափոխեն հիվանդանոց, իսկ ամուսնուն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հավելելով, որ հետաքննություն է ընթանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: