«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի համայնքում դեկտեմբերի 14-ին գյուղապետի հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Միմյանց դեմ պայքարելու են Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչներ` գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանը եւ գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանը: Գործող գյուղապետը համարվում է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հավատարիմը, նրա շնորհիվ է միշտ ընտրվել: Իսկ մյուս թեկնածուն նախորդ ընտրություններում պարտվեց: Տեղեկացնենք, որ Սահակ Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է, ով նախորդ ընտրություններին չէր խառնվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ Ապերը որոշել է օգնել հորաքրոջ որդուն: Ի դեպ, Ապերն էլ ծագումով այդ գյուղից է եւ համապետական միջոցառումների ժամանակ նրան հաճախ կարելի է տեսնել Հրազդանում: Իսկ թե նախընտրական քարոզչությունն այս անգամ ինչ ընթացք կունենա, հեղինակությունների եւ գյուղապետի թիմակիցների միջեւ ինչ բախումներ կլինեն, ցույց կտա ժամանակը: Առայժմ իրավիճակը խաղաղ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: