«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք և մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը` ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն ու չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին` իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում:
Տարբեր պատճառաբանություններով հրաժարվելը ևս չի ստացվում: Վերջիվերջո մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը «բերման են ենթարկվում» և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում են առաջին շարքերում՝ երևալու համար, որ նրանք ևս ներկա են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: