Ըստ ավանդույթի՝ ամեն տարի թանգարանային գիշերն անց է կացվում մայիսի տասնութին, սակայն այս տարի այն կլինի մայիսի տասնիննին ու կկրի «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագիրը:
Առաջին անգամ թանգարանային գիշերը կազմակերպվել է 1997թ-ի հունվարին Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թվականին եւ լայն տարածում ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման ընթացքում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է:
Երեւանի մի շարք թանգարաններում այդ օրվա կապակցությամբ տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ: Օրինակ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հայտարարել է «Գայանե» բալետի տարի, եւ Թանգարանային գիշերվա ընթացքում այստեղ տիրելու է բալետային ոգին:
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ