Կալիֆորնիայում հայազգի կինը 22 մլն դոլարի խարդախություն է իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հայազգի կինը մեղադրվում է խարդախության սխեմային մասնակցելու մեջ: Դրա հետևանքով Medicare բժշկական ապահովագրությունը զրկվել է 22 մլն դոլարից, գրում է The Washington Times-ը:

Անժելա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր համաձայնության գալու և խարդախության վերաբերյալ: Նա տնօրինում էր բժշկական ծառայությունների գործակալությունը և աշխատում էր Գլեյզեր կլինիկայում: Ա. Ավետիսյանը և մի քանի այլ անձինք մեղադրվում են չտրված ծառայությունների դիմաց Medicare ընկերությանը հաշիվներ ներկայացնելու և 22 մլն դոլար ստանալու մեջ:




Լրահոս