ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունն այցելեց Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպել են ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Այս մասին armlur.am-ին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ֆեդորյակի տեղեկացմամբ` այցի նպատակը ՌԴ սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմաբազաների գործունեության ու պայմանների դիտարկումն է, ֆինանսավորման հարցերի քննարկումը` պաշտպանությանն առնչվող օրենսդրական դաշտը բարելավելու համար: Դաշնային խորհրդի պատվիրակությունը հետաքրքրված է նաև միջխորհդարանական կապերի ամրապնդմամբ, մասնավորապես, պաշտպանության և անվտանգության բնագավառներում շփումներն ակտիվացնելու հեռանկարով: Արտակ Դավթյանը և Հրայր Կարապետյանը, ընդգծելով հայ ժողովրդի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը ռուս ժողովրդի հանդեպ, փաստեցին, որ մեծամասնությունն է պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական պայմանագրի` որպես փոխշահավետ համաձայնության, վավերացումը: Թեեւ միջխորհրդարանական հարաբերությունները, զրուցակիցների բնորոշմամբ, բարձր մակարդակի վրա են, կա համագործակցությունը զարգացնելու ավելի մեծ ներուժ: Պատգամավորների համոզմամբ` փոխադարձ այցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը նոր լիցք կհաղորդեն այդ հարաբերություններին: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




Լրահոս