ՀԱՐՑ. Նկատել եմ, որ Երեւանի որոշ խաչմերուկներում (օրինակ՝ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկ) հետիոտնի համար նախատեսված գծերը սպիտակի փոխարեն ներկվել են դեղին: Հետաքրքիր է իմանալ, թե ինչով է պայմանավորված գծերի դեղին գույնը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գծերը փորձնական ներկվել են դեղին, եթե հասարակության արձագանքը վատը չլինի, ապա ընթացքում բոլորն էլ կփոխվեն դեղինի: Այդ գույնի ընտրությունը որեւէ կոնկրետ պատճառ չունի:
կապերի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չի բացառվում, որ սպիտակ ներկ չի հայթայթվել կամ դեղին ներկն ավելի էժան է եղել: Այս օրերին Երեւանի բազմաթիվ փողոցներում նորոգման աշխատանքեր են սկսվել, դրանց ընթացքն այնքան դանդաղ է, որ ավարտը բացարձակապես չի երեւում: Ասֆալտապատման եւ փողոցների ներկման աշխատանքին չօգնեցին նույնիսկ խորհրդարանական ընտրությունները: Թվում էր, թե ավանդույթի համաձայն՝ նախքան մայիսի 6-ը բոլոր փողոցների բարեկարգման աշխատանքներն ավարտված կլինեն: Մինչդեռ ընտրություններն էլ անցան, իսկ ամեն քանդված փողոցում 3-4 բանվոր շարունակում են աշխատել: Գծանշանների ներկի գույնն էլ, բնականաբար, ասֆալտապատումն ավարտելուց հետո պարզ կդառնա: