ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում կան գործարքներ, որոնք կարող եմ իրականացնել ինտերնետով: Խնդրում եմ ասել` որոնք են այն բանկային գործարքները, որ կարող եմ իրականացնել ինտերնետային բանկային ծառայության միջոցով:

Նունե Պետրոսյան, 38 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինտերնետային բանկային ծառայությունը բազմաթիվ հնարավորություններ է ներառում.
դիտել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվներն օրական 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին,
կատարել բանկային գործարքներ, ստուգել մնացորդները եւ հաշիվների պատմությունը,
կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջեւ կամ ցանկացած հաշվի ամբողջ աշխարհում,
կատարել վարկի մարումներ,
բացել ընթացիկ եւ խնայողական հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով,
բացել ժամկետային ավանդներ եւ փոփոխել դրանց մարման հանձնարարականները,
կատարել կրեդիտ քարտերի վճարումներ,
ստեղծել, փոփոխել եւ հեռացնել պարբերական (ապագա փոխանցումներ) վճարումներ,
ստանալ էլ.քաղվածքներ եւ էլ.ավիզոներ,
ստանալ SMS ծանուցումներ գործարքների եւ հաշիվների վերաբերյալ,
ստանալ հենց Ձեզ համար նախատեսված տեղեկատվություն/առաջարկներ բանկային ծառայությունների վերաբերյալ,
նորացնել անձնական տվյալները,
պատվիրել չեկային գրքույկներ եւ դադարեցնել չեկային վճարումներ,
ուղարկել եւ ստանալ ծածկագրված հաղորդագրություններ:

 «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչ միայն նշված, այլեւ բազմաթիվ այլ բանկեր հետզհետե ավելի ու ավելի մեծ տեղ են տալիս էլեկտրոնային գործարքներին: Հավաստիացնում են, թե այս կերպ խնայվում է ժամանակը, ու տվյալ բանկի հաճախորդը խուսափում է հերթերից: Հայաստանում գործող բանկերը խիստ շահագրգռված են, որ հաճախորդները հատկապես էլեկտրոնային ծառայություններից օգտվեն, քանի որ որքան էլ դրանք թանկ չլինեն, այդուհանդերձ, գումար արժեն:




Լրահոս