Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը որոշում է կայացրել Բաքվում հերթական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կազմակերպության նախագահ Ջամիլ Հասանլիին:
«Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը և երկրում քաղաքական հետապնդումների դադարեցումը», – հայտնել է Հասանլին: Նա հավելել է, որ սպասվում է մեծ թվով մարդկանց մասնակցություն հանրահավաքին: