Իրաքյան քրդերի «փեշմերգա» զինված ստորաբաժանումներն անցել են թուրք-սիրիական սահմանը Քոբանիի ուղղութամբ, որը պաշարված է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի արաբական ծառայությունը, քրդերի ջոկատը տեղակայվել է Քոբանիից 4 կմ դեպի արևմուտք:
Սիրիական քաղաքը պաշարման մեջ է արդեն վեց շաբաթ: Այդ ժամանակահատվածում մարտերում զոհվել է 800 մարդ, մոտ 200 հազար մարդ փախուստի են դիմել՝ անցնելով թուրքական սահմանից այն կողմ:
Մոտ 150 զինյալներից բաղկացած ջոկատը երեք օր առաջ ժամանել էր Թուրքիայի տարածքում՝ Քոբանիից 8 կմ հեռավորության վրա գտնվող հավաքի վայր և այնտեղ են ուղևորվել ջիպերով և բեռնատարներով՝ զրահատեխնիկայի ուղեկցությամբ: