ՎԱԶ 21099-ը բախվել է բետոնե պատնեշին եվ գլխիվայր շրջվել.(լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, մայիսի 21-ին ավտովթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ 50-ամյա Մուրադ Մարտիրոսյանը, վարելով ՎԱԶ 21099 մակնիշի 22 ԼՍ 965 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 316 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի եզրին սողանքների համար տեղադրված բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը, 2-րդ դասակի հրամանատար Անդրանիկ Շաղոյանը և հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովհաննես Սարգսյանը: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս