Էրդողանը կոչ է արել Ֆրանսիային՝ 1915թ.-ի դեպքերին նայել «արդարության» տեսանկյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հայտնել է թուրքական TRT Haber-ը, այդ մասին Փարիզում կայացած նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում հայտնել է Ֆրանսուա Օլանդը: Կողմերը քննարկել են նաև կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը:

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան 1915թ.-ին իրականացված Հայոց ցեղասպանության հարցում կլինի «արդարության» կողմնակից:
Նա հայտարարել է, որ Թուրքիան միշտ իր ձեռքը մեկնել է՝ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով:

«Սակայն, ցավոք, Հայաստանը երբեք փոխադարձ պատասխան չի տվել: Թուրքիան 2015թ.-ին՝ այսպես կոչված «ցեղասպանության» հարյուրամյակի տարելիցին, շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի աշխարհը ճշմարտությունն իմանա այդ իրադարձությունների մասին: Անկարան հույս ունի, որ Ֆրանսիան արդարության կողմը կլինի», – ընդգծել է Էրդողանը:




Լրահոս