Ժողովուրդ. Վարչապետը կիսաճամպրուկային տրամադրության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրաթերթն իր այսօրվա խմբագրականում անդրադառնում է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` գրելով. ,Հայաստանում այսօր, ըստ էության, անիշխանություն է: Որքան էլ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը խոստանա, որ Տիգրան Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, միևնույն է, ՀՀ կառավարության ղեկավարը կիսաճամպրուկային տրամադրության մեջ է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիշում է Տիգրան Սարգսյանի ժպիտն ու մեկը մեկից ուշագրավ հայտարարությունները: Իսկ հիմա նա լռում է, չի աշխատում նախկին էնտուզիազմով կամ վստահությամբ, քանի որ դեռ անձամբ չի կարդացել իր նոր հրամանագիրը: Նույն կարգավիճակում է նաև գործադիր մարմնի ամբողջական կազմը` ընդամենը մեկ-երկու բացառություններով: Շատ նախարարներ անգամ այս օրերին իրենց իրերն են հավաքում: Իսկ մնացածներն էլ վայելում են իրենց նախարարական արձակուրդի գուցե վերջին օրերը: Ու ընդհանուր առմամբ Հայաստանում գործունեություն ծավալող բարձրաստիճան չինովնիկները անձնական պատասխանատվություն չեն զգում իրենց ոլորտի նկատմամբ: Ավելին, գործադիրում այսօր գերիշխում է ,ինձանից հետո թեկուզ ջրհեղեղե հայտնի սկզբունքը:
Կաթվածահար վիճակում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: ,Հին ղեկավարըե ճամփորդում է, Աժ նիստերը մի քանի անգամ քվորումի բացակայության պատճառով չկայացան: Միայն մեկ-երկու պատգամավորներ են գնում խորհրդարան` տեխնիկական հարցեր կարգավորելու, մյուսները` անձնական իրերը հավաքելու համար:
Ու ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությսսն գործադիր և օրենսդիր մարմինները այսօր մատնված են անգործության: Չկա քաղաքական էլիտա ասվածը, բոլորն ընդհատակում են: Սիայն ամիսներ հետո կիմանանք, թե կոնկրետ ոլորտներում այս օրերին ինչպիսի խայտառակ որոշումներ են կյանքի կոչվել: Իսկ լավագույն դեպքում շատ հարցեր այս օրերին լուծում չեն ստանում: Շարունակ հետաձգվում են` մինչև ,տեսնեն` ինչ կլինիե:
Իհարկե, իշխանական դաշտում անորոշ վիճակ կարող է լինել, ինչը նույնիսկ քաղաքագիտական առումով ինչ-որ բացատրություն կունենա: Ի վերջո, խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, պիտի երկրում իրավիճակ փոխվի: Բայց այն անպատասխանատվության մթնոլորտը, որում այսօր մենք ապրում ենք ու այն իրավիճակը, որը ձևավորվել է մայիսի 6-ից հետո, դժվար թե որևէ երկրում այսքան երկար հանդուրժելի լիներ: Իրադարձություններին հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ այսօր մեր երկրում գլխավոր հարցը շարունակում է մնալ ոչ թե, օրինակ, ՆԱՏՕ-ի` Արցախի մասին ընդունված փաստաթուղթը, այլ այն, թե ով ինչքան մանդատ ու պաշտոն պետք է ստանա կամ ով ինչպես պարեց Սամվել Ալեքսանյանի Փարվանա-ի քեֆին: Նկատենք, որ մեր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի առօրյան էլ մեծամասամբ անցնում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կոալիցիա կազմել-չկազմելու խնդրի քննարկմամբ և ԲՀԿ-ին համոզելու մղումներով թե ,Ребята, давайте жить дружно: Բայց իշխանական պաշտոնները բաշխելուց բացի, նախ պետք է երկիրը պահել, որպեսզի մարդկանց մեջ պաշտոնյա դառնալու ցանկություն մնաե:
 




Լրահոս