Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։
Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ Ես հարբած եմ (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է ,Տարվա ձայնապնակե մրցանակին:
Հետաքրքիր է, որ Ազնավուրին որպես կատարողի հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։
Նա համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի ,Օլիմպիաե դահլիճում հաջող ելույթից հետո։
Ֆրանսիան ազնավուրացված է,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է , որոնց մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ ,Մամանե, Բոհեմը, Դեռ երե, Երիտասարդություն, ,Պետք է գիտնալ, ,Նա, ,Երկու կիթառ, ,Ինչպես ասում են, ,Հավերժական սեր, ,Ավե Մարիա և այլն։
Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ է վաճառվել։
Ամերիկյան ,Թայմե հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է ,Դարի արվեստագետե՝ 149 հազար ձայնով։
Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, Պատվո սեզարի (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ Գլուխը պատին (1958), Կրակեք դաշնակահարի վրա (1960), Սատանան և տասը պատվիրանները(1962), ,Արարատե (2002) և այլն։
Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա ,Քեզ համար, Հայաստանե, Նրանք ընկան (Ցեղասպանության վաթսունամյակին), Ինքնակենսագրություներգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի Աշխարհումս երգը։1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է Ազնավուրը Հայաստանինե բարեգործական հիմնադրամը։
Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։