Քաղաքականություն մտնելու շանս ժամանակին ունեցել եմ. DJ Վակցինա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

DJ Վակցինան, նույն ինքը՝ Արուսիկ Մկրտչյանը, տեւական ժամանակ է՝ դիջեյությանը զուգահեռ զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ: Այս ոչ ստանդարտ կնոջ կերպարը կարող էր հայտնվել քաղաքական դաշտում, անգամ ունեցել է նման ծրագրեր, սակայն հետագայում մտափոխվել է:

-Դիջեյների «մաֆիան», ոլորտի խոչընդոտները հաղթահարելուց հետո հասաք որոշակի բարձունքի եւ, կարծես, չեք ուզում զիջել Ձեր դիրքերը:

-Թեեւ ակումբային երաժշտության ոլորտը Երեւանում բավական պասիվացել է, ինձ հաճախ կարելի է տեսնել դիջեյական վահանակի առջեւ տարբեր փակ փարթիների, կոորպորատիվների, նաեւ մեր քաղաքին առնչվող միջոցառումների ժամանակ: Երեւանի դիջեյներից ամենաակտիվը երեւի թե դեռեւս ես եմ:

10372348_721342501240241_3389589594792876534_n[1]

-Հակառաբիս քարոզելու Ձեր փորձերն այս տարիների ընթացքում հաջողությամբ պսակվեցի՞ն:

-Այո՛, շատ ռադիոկայաններ, օրինակ, անցան ակումբային երաժշտության, ռադիոյի հետ կապված իմ ծրագիրն էլ նպաստեց, որ ակումբային երաժշտության պահանջարկը Հայաստանում բարձրանա:

10609725_794453603929130_390694574540808294_n[1]

– Դուք բազմիցս ցուցաբերել եք հասարակական ակտիվություն, մասնակցել եք տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, մեկ այլ խնդրով դիմել եք ոստիկանապետին եւ այլն…Հիմա Հայաստանում կա՞ սոցիալական խնդիր, որը Ձեզ մտահոգում է:

-Այո՛, վերջերս միացել եմ հղի կանանց բողոքի ակցիային, նրանց, ովքեր կառավարությունից պահանջում են հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Եվ, չնայած ինքս խոցելի խմբում չեմ, այդ հարցն ինձ մտահոգում է: Զբաղվում եմ նաեւ դոնորությանն առնչվող ծրագրերով, մասնակցում եմ ծխախոտի ու թմրամիջոցների դեմ ակցիաներին, շարունակվում են նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները:

10671420_777188505655640_6292098410496844392_n[1]

-Առողջապահության նախարարությունը երբեւէ արձագանքել է Ձեր այդ նախաձեռնություններին:

-Ես՝ որպես դոնորությունը քաջալերող ակտիվ հասարակական գործիչ, զուտ մի շնորհակալագիր եմ ստացել նախարարությունից ու Արյունաբանական կենտրոնից: Ինքս աշխատանքն անում եմ առանց արձագանքի ակնկալիքի:

10625134_776352122405945_8524320265737501874_n

-Հասարակական ակտիվ գործիչներից շատերը որոշ ժամանակ անց մտնում են նաեւ քաղաքական դաշտ: Դուք նման ծրագրեր չունե՞ք:
-Նման շանս ժամանակին ունեցել եմ, այնպես չէ, որ ինձ համար բարդ կլիներ ինչ-որ առումով մուտք գործել այդ ոլորտ, կարելի էր սկսել ցածր աստիճաններից եւ ժամանակի ընթացքում բարձրանալ: Ինչ-որ ժամանակ անգամ ունեի նմանատիպ ծրագրեր, բայց հետո, հայտնվելով ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց շրջապատում, ես հիասթափվեցի այդ ողջ կեղտից ու շողոքորթությունից, շատ զզվելի տեսարանների ականատես եղա. ինքս չեմ կարող այդ կերպ ապրել: Իսկ քաղաքական դաշտում գոյատեւելու համար պետք է այդ հատկանիշները կիրառես:

10378994_776794065695084_1786611495061140545_n[1]

-Հիշեցի մի առիթով Ձեր հնչեցրած միտքը, ըստ որի՝ կրոնն ու կուսակցությունները մարդկության թշնամիներն են:

-Այո՛, որովհետեւ աշխատում են «Բաժանի՛ր եւ տիրի՛ր» սկզբունքով, որը, կարծում եմ, միշտ մարդկությանը ի վնաս է ծառայեցվում:

-Ձեզ պես ոչ ստանդարտ կին ընդունելու եւ Ձեր տեսակի հետ հարմարվելու գործընթացը ո՞ր փուլում է, ըստ Ձեզ՝ հանրության համար Դուք ընկալելի եւ ընդունելի կերպա՞ր եք:
-Ինձ համար շատ ցավալի իրադարձություններ են եղել, բայց ես պայքարել եմ դրանց դեմ: Իմ կերպարն, օրինակ, կարող է ինչ-որ տղամարդու դուր չգալ, բայց պետք է ասեմ, որ ինձ հաճույք են պատճառում իմ տեսակը մարսելու նրանց փորձերը, դա շատ ծիծաղելի է, ես կարող եմ սադոմազոխիստ լինել (ծիծաղում է):

 

-Տարիներ առաջ նշել էիք, որ 28-29 տարեկանում պլանավորում եք ամուսնանալ, հիմա արդեն 28 եք, չե՞ք պատրաստվում կյանքի կոչել Ձեր ծրագիրը:

-Այդպիսի բա՞ն եմ ասել (ծիծաղում է): Իմ պլաններում կա ամուսնությունը, բայց դա տեղի կունենա կյանքի մի շատ կարեւոր էտապ անցնելուց հետո՝ երկու տարուց ոչ շուտ: Հիմա առաջ գնացող ծրագրեր ունեմ, եւ անձնականի համար ժամանակ չկա: Կարծում եմ՝ 30-ից հետո կմտածեմ ամուսնության մասին:

-Բայց առանց տղամարդու դժվար չէ՞:

-Ինձ համար միշտ առանց տղամարդու ավելի հեշտ է եղել, իսկ նրա հետ ունեցել եմ խնդիրներ, անիմաստ կերպով ծախսել եմ էներգիաս: Չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ լուրջ հարաբերություններ ունեցել. միշտ խուսափել եմ դրանցից, հատկապես՝ վերջին շրջանում: Ամեն դեպքում՝ ես ընտրելու եմ այնպիսի տղամարդու, ով չի խուսափի ուժեղ կին ունենալուց:

-Իսկ երկրորդ բալիկի մասին մտածու՞մ եք:

-Երբ անցնեմ իմ նշած կարեւոր էտապը, կմտածեմ այդ մասին: Շատ-շատ եմ երազում երկրորդ բալիկի մասին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս