Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը կասկածներ ունի, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները շարունակում են իրեն լրտեսել, չնայած որ ինքը թողել է դիվանագիտական աշխատանքը: Իր ենթադրությունների մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ Չիկագոյի համալսարանում ելույթ ունենալիս. տեղեկացնում է The New York Times-ը:
Մակֆոլը հայտարարել է, որ ռուս գործակալները գաղտնալսում են իր և իր կնոջ՝ Դոննա Նորտոնի հեռախոսները: Նախկին դեսպանի խոսքով՝ այդ կասկածները վերջերս հաստատվել են: Երբ իր կնոջը, ով աշխատում է MomsRising ոչ առևտրային կազմակերպությունում, զանգահարել է նրա տնօրենը, ինչ-որ մեկը նրան պատասխանել է ռուսերեն:
Դա ստիպել է Մակֆոլին մտածել՝ արդյոք դա պատահականություն է եղել, թե՝ միտումնավոր տրված ազդանշան:
Մակֆոլը, ով ԱՄՆ-ում Ռուսաստանի ամենախոշոր մասնագետներից մեկն է, Մոսկվայում աշխատելու ողջ ընթացքում գտնվել է հատուկ ծառայությունների ուշադրության ներքո. գրում է The New York Times-ը: