
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ: Ժողովուրդ-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է ,ձևական կոալիցիայիե հիմնական ապացույց` հրաժարվելով որևէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի ,վարչապետացունե Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է: Հավելենք, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է ,Օրինաց երկիրե կուսակցությունը: Համաձայն մեր տեղեկությունների`ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է`աչքալուսանք են տալիս իրար`կրկնելով որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու,- գրում է թերթը: