Առաջիկա օրերին, ի վերջո, պարզ կդառնա, թե որ ուժերը կոալիցիա կկազմեն: Մինչ այդ խորհրդարան անցած գրեթե բոլոր քաղաքական ուժերի ,կողքովե անցնում է կոալիցիայի ,ուրվականըե: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում ինչպես ՀՅԴ, այնպես էլ Ժառանգություն կուսակցությունների ղեկավարների հետ: Նույն աղբյուրի պնդմամբ, քննարկման առանցքում է նաև նրանց նախարարություններից մեկի` սփյուռքի նախարարի պորտֆելի տրամադրումը: Ասում են ևԲ Արմեն Ռուստամյանին, ևԲ Րաֆֆի Հովհաննիսյանին նման խոստում է տրվել: Ի դեպ, վերջինիս համար, ինչպես հավաստիացնում են թերթի աղբյուրները, իդեա-ֆիքս է դարձել Ստեփան Սաֆարյանին խորհրդարան անցկացնելը, սակայն մինչ այդ ցուցակում անկուսակցական Թևան Պողոսյանն է և Ազատ դեմոկրատներից` Մասիս Այվազյանը: Առաջինը, թերթի տեղեկություններով, մտադիր չէ իր տեղը զիջելու, իսկ ինչպես Ազատ դեմոկրատներն է հայտարարել, իրենց ցուցակի անդամների կազմը չեն պատրաստվում փոփոխման ենթարկելու: Ինչևէ:
Թերթը փորձել է հնարավոր կոալիցիա կազմելու առնչությամբ տեսակետ լսել նաև հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչներից: ,Ինձ ու իմ ընկերներին նման բան հայտնի չէ: Երբեք էլ կոալիցիա կազմելու մասին հարցը մեր օրակարգում չի քննարկվելե,- մեզ հետ զրույցում ասել է Ստեփան Սաֆարյանը: Իսկ ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանը նշել է. Խոսակցությունները, շշուկները, ասումները չեմ մեկնաբանվումե: Դաշնակցական Արտաշես Շահբազյանն էլ նման ,խոսակցությունե առաջին անգամ թերթից էր լսում: