ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբը ապատրաստվում է մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններոին: Այդ մասին հեռուստատեսային հարցազրույցում հայտնել է նրա որդին: Չնայած իր եղբոր նկատմամբ ընտրողներից շատերի տածած հակակրանքին՝ չափավոր պրագմատիկ հանրապետական Ջեբ Բուշն ի զորու է համախմբել էլիտաները այն դեպքում, եթե ընտրություններին որոշի մասնակցել Հիլարի Քլինտոնը, ում վրա կախվել է Բարաք Օբամայի՝ այսօր համակրանք չվայելող նախագահությունը:
Հետաքրքրական է, որ փորաձագետների կարծիքով՝ Ջեբ Բուշի քաղաքական հայացքներն ավելի մոտ են ոչ թե իր եղբոր, այլ հոր՝ Ջորջ Բուշ-ավագի հայացքներին:
Հայտնի է, որ Բուշ-ավագը, ում երբեք դուր չի եկել իր ավագ որդու «ընկերությունը» «Ջեկ Դենիելսի» հետ (վիսկիի տեսակ), կրտսեր որդուն նախագահական պաշտոնին ավելի հարմար հավակնորդ է համարել. տեղեկացնում է gazeta-ն: