ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, այսօր մեկնարկում է գարնանային զորակոչը, սակայն այս տարի այն կշարունակվի մինչև հուլիսի 30, որպեսզի բուհ դիմել պատրաստվող 18 տարին լրացած արական սեռի շրջանավարտները կարողանան մասնակցել ընդունելության քննություններին, այս մասին armlur.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 2012թ. գարնանային զորակոչի առաջին օրը ս.թ. մայիսի 22-ն է: Նախքան զորակոչը, ՀՀ տարածքային զինվորական կոմիսարիատներում իրականացվել է զորակոչիկների բուժհետազոտում, հաշվառում, բաշխվել են ծանուցագրերը: Հիշեցնենք, որ ՀՀ Զինապարտության մասին օրենքի 11-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով, ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ խաղաղ պայմաններում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ սույն թվականի ապրիլի 25-ին հրամանագիր է ստորագրել 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորակոչ անցկացնելու մասին: Նախագահի հիշյալ հրամանագրում նշվում է՝ 2012թ. մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Զորակոչը երկարացվել է, որպեսզի դիմորդները մասնակցեն ընդունելության քննություններին. ՊՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ