«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները դարպասապահ Դավիդ Դե Խեային ճանաչել են հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նա վաստակել է ձայների 70%-ը` շրջանցելով կիսապաշտպաններ Մարուան Ֆելաինիին և Անխել Դի Մարիային:
Նշենք, որ հոկտեմբերին թիմը երեք հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում և բաց թողել 4 գոլ: