
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող երկու անձանց: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մայիսի 21-ին, ժամը 12.00-ին, Մալաթիա տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 32-ամյա մի կնոջ, որը ս/թ մայիսի 18-ից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 21-ին, ժամը 19.20-ին, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սուրեն Պետրոսյանին, որը ս/թ ապրիլի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Դիմիտրովսկի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման կամ վատնման մեղադրանքով: