«Իսլամական պետություն»-ը Քադաֆիից թանկ է արժենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ իրականացվող օպերացիայի արժեքը կազմում է օրական 8,3 մլն դոլար: Այսպիսով՝ ռազմական օպերացիայի գինն ավելացել է օրական 1 մլն դոլարով:

Նախնական հաշվարկներով՝ ահաբեկիչների հանդեպ վերջնական հաղթանակը կարժենա 3-4 անգամ ավելի թանկ, քան Քադաֆիին գահընկեց անելը: Ընդ որում, առանց ցամաքային օպերացիայի՝ հաղթանակի հասնել, հավանաբար, չի ստացվի: Այս ամենը կատարվում է նախագահ Բարաք Օբամայի վարկանշի հերթական անկման ֆոնի վրա. տեղեկացնում է gazeta-ն:

Կայքը նշում է, որ 2011թ. Մաումար Քադաֆիի՝ լիբիական ռեժիմի դեմ ուղղված պայքարն արժեցել է ընդամենը 1 մլրդ դոլար, իսկ դրա նպատակը՝ Քադաֆիի ռեժիմի անկումը, իրականացվել է:

Նշվում է նաև, որ ամերիկացիները կտրականապես դեմ են Իրաքում և Սիրիայում ցամաքային օպերացիայի անցկացմանը, և ԱՄՆ-ի նախագահի համար, ում վարկանիշն առանց այդ էլ չափից դուրս նվազել է, այդ երկրներ զորք մտցնելը հավասար կլինի քաղաքական ինքնասպանության:




Լրահոս