
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի մոտակայքում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհեր չկան,-տեղեկացնում է France presse գործակալությունը` երկրաշարժը խուճապի պատճառ է դարձել մայրաքաղաքի բնակչության շրջանում և գիշերը ժամը 03:00-ին քաղաքի բնակիչները դուրս են եկել փողոցներ:Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սոֆիայից մոտ 30 կմ հարավ-արևմուտք, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա: Ցնցումները զգալի են եղել նաեւ Թուրքիայի` Բուլղարիային սահմանամերձ որոշ բնակավայրերում: