Իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն (անգլ.՝ George Bernard Shaw) ծնվել է 1856 թվականի հուլիսի 26-ին Գոլբլինում:
Դուբլինում դպրոցն ավարտելուց հետո 1876 թվականին տեղափոխվել է Լոնդոն, զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ, եղել երաժշտական ու թատերական քննադատ: Հայտնի դրամատուրգը 1925 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի:
Շոուի ստեղծագործական մեթոդը պարադոքսն է։ Առաջին իսկ պիեսը («Այրի տղամարդու տները») աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» պիեսը։
«Տիկին Ուորնի մասնագիտությունը», որ քննարկման է դնում պոռնկության թեման, առաջին անգամ բեմադրվել է Անգլիայում, 1907 թվականին։ Բեմադրության հետ կապված դժվարությունները Շոուին հարկադրել են հրատարակելու իր պիեսները (մամուլը նախնական գրաքննչության չէր ենթարկվում)։
Վերոհիշյալ գործերը կազմել են «Տհաճ պիեսներ» ժողովածուն, նույն թվականին լույս է տեսել երկրորդ շարքը՝ «Հաճելի պիեսներ»-ը. «Զենք և մարդ», «Կանդիդա», «Ճակատագրի ընտրյալը», «Կապրենք՝ կտեսնենք» (1895)։ Բերնարդ Շոուն մահացել է 1950 թվականի նոյեմբերի 2-ին, Այոթ-Սենթ-Լորենսում: