
Երեւանում, այսօր` մայիսի 22-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 28 տան առաստաղը (25 քմ): Զոհեր եւ տուժածներ չկան: Տան բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարանով: Դեպքի վայրում են գտնվել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետ Հ. Ղազարյանը եւ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանը: Դեպքի ուսումնասիրման նպատակով կստեղծվի հանձնաժողով: