
Հայաստանի թեթեւաթլետ Վարդան Փահլեւանյանը, ցույց տալով 8մետր 12 սանտիմետր արդյունք հեռացատկում, դարձել Է Թբիլիսիում ավարտված Վրաստանի աթլետիկայի բաց առաջնության հաղթողը` միաժամանակ նվաճելով Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին armlur.am-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական մամուլի բաժնից: Հայաստանի մարզիկները հաջող են հանդես եկել այս մրցաշարում: Կանանց մրցումներում Դիանա Խուբեսերյանը հաղթել Է 100 եւ 200 մետր, իսկ Գայանե Բուլղադարանը՝ 800մետր վազք մրցաձեւում, Սաթենիկ Հովհաննիսյանը լավագույնն Էր եռացատկում:
Վարդան Փահլեւանյանը Հայաստանի 3-րդ թեթեաթլետն Է, որը հանդես կգա Լոնդոնում: Մինչ այդ օլիմպիական ուղեգրեր են նվաճել նիզականետողներ Մելիք Ջանոյանը եւ Քրիստինե Հարությունյանը: