
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 22-ի ցերեկը ամպամած է` +25 +27, երեկոյան ջերմաստիճանը կնվազի` +21 +23: Մայիսի 23-ի գիշերը սպասվում է +11 +13, ցերեկը` +25 +27, երեկոյան` կրկին անձրեւ եւ ամպրոպ: Գրեթե նույն ջերմաստիճանը կպահպանվի առաջիկա մի քանի օրերին: