
ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը գրեթե չորս տոննա մարիխուանա Է հայտնաբերել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ,-գրում է BBC-ին: Մարիխուանա պարունակող ընդամենը 180 բեռնարկղերը՝ 3660 կիլոգրամ ընդհանուր քաշով, առգրավվել են Օրինջի օկրուգի ափերից 19 կիլոմետր հեռավորության վրա: Օվկիանոսում լողացող “կասկածելի հակերի” մասին առափնյա պահպանությանը հաղորդել Է տեղացի մի նավակավար: Գտածոն դարձել Է այս երթուղում առգրավված թմրանյութերի խոշորագույն խմբաքանակներից մեկը, երթուղի, որն օգտագործում են մեքսիկացի մաքսանենգները: