Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ ծագած խնդիրը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական բնույթ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սուրեն Զոլյանը` հավելելով, որ ինքը չափազանց ուրախ է, որ հարցը չքաղաքականացվեց եւ սպասում է իրավական դաշտում հարցի ճշմարտացի լուծման: Նրա խոսքով` ինքը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել էր, որ համալսարանը փոխի իր հումանիտար ուղղվածությունը եւ առավել ընդլայնվեն առկա մասնագիտությունների ցանկը, սակայն տեղեկություն չունի, թե ապագայում ինչ կդառնա: “Կարգավիճակի փոփոխություն պետք է լիներ, պետք է ամրագրեինք նոր մասնագիտություններ, բայց չգիտեմ ինչ կստացվի”,- ասաց նա: Այն հարցին, թե ինչ պատճառով ինքը չէր հանձնում իր աշխատասենյակի բանալիները, Սուրեն Զոլյանը պատասխանեց, որ ինքը եղել է աշխատասենյակում, բայց որեւիցե դիմադրություն չի ցուցաբերել: Զուրեն Զոլյանի հայցը կքննվի հունիսի 14-ին:
Զոլյանը սպասում է հարցի իրավական լուծմանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ