Տոկիոյում վայրի խոզը հարձակվել է մարդկանց վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում վայրի խոզի հարձակումից 6 մարդ է տուժել. տեղեկացնում է Japan Today-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Տոկիոյի Ակիռունո և Ֆուսսա արվարձաններում:

Ոստիկանության տվյալներով՝ մոտ 1 մետր երկարություն ունեցող էգ վարազը կես ժամվա ընթացքում հասցրել է հարձակվել 40-70 տարեկան 6 մարդու վրա: Տուժածներից մեկը հեծանվորդ է եղել:

Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Նույն առավոտյան տեղի որսորդական կազմակերպության անդամը գնդակահարել է կենդանուն:




Լրահոս