
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 21-ին, ժամը 15.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 20-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու Միխայլովկա գյուղի մոտ 220 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ: Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Ըստ ԱԻՆ ամփոփ տեղեկագրի՝ տարածքը ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: