AeroMobil ընկերությունը Վիեննայում տեղի ունեցած Pioneers փառատոնում ցուցադրել է իր` երկտեղանի թռչող ավտոմեքենայի երրորդ վարկածը:
Այդ ավտոմեքենայի մշակման աշխատանքները տևել են 25 տարի: Այն զարգացնում է 160 կմ/ժամ արագություն, իսկ անհրաժեշտության դեպքում պարզում է թևերը և դառնում ինքնաթիռ, որը կարող է սլանալ 200 կմ/ժամ արագությամբ:
Ավտոմեքենան գնելու համար անհրաժեշտ է ունենալ օդաչուի վկայական:
Նախագծի հեղինակների պնդմամբ` AeroMobil 3.0-ը կարող է թռչել սովորական մարգագետնի կամ հողի վրայից, իսկ նրա վայրէջքի համար հատուկ բետոնապատ թռիչքուղի չի պահանջվում: