Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայում իրար հաջորդած երկու ողբերգական իրադարձությունների՝ Բրինդիզիի Ֆալկոնեի անվան քոլեջի մոտ կատարված ահաբեկչության, ինչպես նաեւ երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: “Անկեղծ վշտակցություն եմ հայտնում բարեկամ Իտալիային անմեղ մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների եւ պատճառված ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս դաժան փորձությունը։ Իտալիայի ժողովրդի համար այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերը, մտքերն ու հոգիները”,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։
Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ