
Մայիսի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Ադրբեջանի սահման ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից եւ բախվել ծառին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորը՝ 29-ամյա Նինել Սարգսյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: