Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ գերծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսը (56-6-1, 49 КО) ռինգ էր դուրս գալու Լուլայում (Միսսիսիպի, ԱՄՆ) նոյեմբերի 1-ին:
10 ռաունդանոց մենամարտում 42-ամյա ամերիկացու մրցակիցն էր իր 26-ամյա հայրենակից Ռիչարդ Կառմակը (12-5, 10 КО): Աշխարհահռչակ Բրիգսը մենամարտի ելքը վճռեց առաջին իսկ ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով իր մրցակցին:
Նշենք, որ 42-ամյա Բրիգսը 2014 թվականի ընթացքում արդեն 6-րդ անգամ է ռինգ դուրս գալիս: