Աշխատավարձերը բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 115.1 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այն աճել է 5.3%-ով:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու այս չորս ամիսներին ՀՀ տնտեսության  պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն աճել է 4.7%-ով և կազմել 92.3 հազար դրամ, իսկ ոչ պետական հատվածում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 5.6% աճ (142.7 հազար դրամ):
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-ապրիլին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 3.0%, ինչը վկայում է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ոչ միայն անվանական, այլև իրական աշխատավարձը:
2011 թվականի արդյունքներով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում, ինչը սակայն, տարեկան գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշով պայմանավորված, աշխատավարձի ,իրականե աճ չէր ապահովել: Նախորդ տարի միջին ամսական անվանական աշխատավարձը մեր հանրապետությունում  կազմել էր 115.2 հազար դրամ:




Լրահոս